Ամբողջ աշխարհում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 107 դոլարը

13:13, 14.09.2026

Նավթի համաշխարհային գները կրկին աճել են։ Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 107 դոլարը՝ վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրելով 3% աճ։

Բացի այդ, ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Brent տեսակի նավթի գինն աճել է 10%-ով։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի շուկային, ապա այստեղ նավթի մեկ բարելի գինն աճել է 2,6%-ով՝ հասնելով 102,68 դոլարի։

Ըստ լրատվամիջոցների՝ գների այս աճի հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամն է, մասնավորապես՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցում հութիների խմբավորման կողմից իրականացված վերջին հարձակումները։

Հիշեցնենք, որ նախկինում նավթի գները գագաթնակետին էին հասել ապրիլին՝ կազմելով մեկ բարելի դիմաց 126 դոլար։

Նմանատիպ