Ամանորյա մանկական նախագծեր (տեսանյութ)

Բնական է, ամանորյա օրերին ծնողների համար հրատապ հարց է դառնում երեխաների համար տոնական տրամադրության ստեղծումը: Այդ տեսանկյունից Թբիլիսիի տարբեր թատրոնները առաջարկում են բազմապիսի ծրագրեր: Ալեքսեյ Ֆադեիչևի «Մարդուկ Ջարդուկը» օպերայի և բալետի ազգային թատրոնում Սոլիկո Վիրսալաձեի կոստյումներով, Ռոբերտ Ստուրուայի «Սալամուրան» Ռուսթավելու թատրոնում, Լևան Ծուլաձեի «Սուրբ ծննդյան երգը» Մարջանիշվիլու թատրոնում: Այս ներկայացումների հետ միասին, մանուկների համար տոնական միջոցառումներ է կազմակերպելու պատանի հանդիսատեսի թատրոնը: