Ամանորյա լույսերի տեղադրման պատճառով Ռուսթավելի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը
Նոյեմբերի 28-ին և 29-ին ժամը 00:00-06:00-ն ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ։
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հնարավոր կլինի Լեոնիձե, Ինգորողվա, Ալեքսանդրե Ճավճավաձե, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով, Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև՝ Բարնովի, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։
Բացի այդ, Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Մելիքիշվիլիի պողոտա և Ռուսթավելի մետրոյի կայարան հնարավոր կլինի հասնել Գրիբոեդով, Մաղաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով:
Մետրոյի «Ռուսթավելի» կայարանի հարակից տարածքից դեպի Ազատության հրապարակ գնացող մեքենաները Ռուսթավելի պողոտայից թեքվելուց հետո կշարժվեն Միխեիլ Ջավախիշվիլի փողոցով և Քուռ գետի աջ ափով։