Ամանորյա լույսերի տեղադրման հետ կապված՝ Կոստավայի փողոցի մի հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Մայրաքաղաքում շարունակվում է ամանորյա լուսավորության տեղադրումը։ Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ այս անգամ Մերաբ Կոստավա փողոցում պլանային տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 00:00-06:00-ն, ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Մասնավորապես, երթևեկության սահմանափակումը կգործի Մերաբ Կոստավայի N27-ից N59 հատվածում՝ Թբիլիսիի պետական համերգասրահից դեպի Հերոսների հրապարակի ուղղությամբ։
Ռուսթավելի պողոտայից երթևեկությունը հնարավոր կլինի Քիաչելի և Ախվլեդիանի փողոցներով, իսկ Նիկոլաձեի փողոցից ձախ թեքվելով՝ վարորդները կշարժվեն Ռուսթավելի պողոտայի և Ճովելիձեի փողոցի ուղղությամբ։