Ամանորյա լույսերի ապամոնտաժման պատճառով Կոստավայի փողոցի մի մասի երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Ամանորյա լուսավորության ապամոնտաժման պատճառով հունվարի 30-ին՝ ժամը 00:30-ից մինչև 06:00-ն, կսահմանափակվի Մերաբ Կոստավայի փողոցի մի մասի երթեւեկությունը։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ սահմանափակումը կգործի Թբիլիսիի պետական համերգասրահից մինչև Կոստավա փողոցում գտնվող Հերոսների հրապարակ` N27-ից N59-ը գործող ճանապարհահատվածում։
«Նշված ժամանակահատվածում Ռուսթավելի պողոտայից երթևեկությունը հնարավոր կլինի շարժվել Քիաչելի և Ախվլեդիանի փողոցներով, իսկ Նիկո Նիկոլաձեի փողոցից ձախ թեքվող վարորդները կշարժվեն դեպի Ռուսթավելի պողոտա և Ճովելիձե փողոց»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում։