Ամանորյա լուսավորման տեղադրմամբ պայմանավորված՝ Քեթևան Դեդոփալիի պողոտայի և Կոստավայի փողոցի մի մասում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

20:03, 22.11.2024

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Քեթևան Դեդոփալի պողոտայի և Կոստավայի փողոցի հատվածում։

Նրանց տեղեկությունների համաձայն, սահմանափակումը, մասնավորապես կվերաբերի Կոստավա փողոցի ճանապարհահատվածին՝ Թբիլիսիի պետական ​​համերգասրահից մինչև մետրոյի Ռուսթավելի կայարան։

Ինչ վերաբերում է Քեթևան Դեդոփալի պողոտային, ապա երթեւեկության սահմանափակումներ կգործեն Թելավի փողոցի խաչմերուկից մինչեւ Լեխ Կաչինսկի փողոցի խաչմերուկ։

«Նշված ժամանակահատվածում Ռուսթավելի պողոտայից եկող մեքենաները կկարողանան շարժվել Քիաչելի և Ախվլեդիանի փողոցներով, իսկ Նիկոլաձեի փողոցից ձախ թեքվող վարորդները՝ Ռուսթավելի պողոտայի և Ճովելիձեի փողոցի ուղղությամբ։ Նաև Ռուսթավելի պողոտայից երթևեկությունը Հերոսների հրապարակի ուղղությամբ կթույլատրվի օգտվելով Ջավախիշվիլի փողոցից և ՔՈւռ գետի ձախ ափից։ Տրանսպորտային միջոցները կարող են տեղաշարժվել նաև Իրբախ, Ծուրծումիա, Զուրաբաշվիլի և Կաչինսկի փողոցներով։ Ավտոմոբիլային երթեւեկությունը հնարավոր կլինի Կաչինսկու փողոցից՝ ինչպես Բոճորմայի փողոցի, այնպես էլ Քեթեւան Դեդոփալիի պողոտայի (ձախ շրջադարձով) ուղղությամբ»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ