Ալժիրի բանակի գլխավոր շտաբի պետը պահանջում է երկրի նախագահին անկարող ճանաչել

Ալժիրի բանակի գլխավոր շտաբի պետը պահանջում է երկրի նախագահին անկարող ճանաչել և գործի դնել սահմանադրության 102-րդ հոդվածը:

Ալժիրի սահմանադրության 102-րդ հոդվածը նախատեսում է նախագահի ծանր և երկարատև հիվանդության ժամանակ երկրի ժամանակավոր ղեկավար նշանակել խորհրդարանի նախագահին:

Գաիդ Սալահի հայտարարությամբ, այս որոշումը անհրաժեշտ է ընդունել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

Այս որոշմանը դեմ են դուրս գալիս ընդիմադիրները: Նշենք, որ երկրում փետրվարի 22-ից հետո տեղի են ունենում բողոքի ցույցեր: