ALTURA լցանավը հարձակման է ենթարկվել Սև ծովում՝ Բոսֆորի նեղուցի մոտ
ALTURA լցանավը հարձակման է ենթարկվել Սև ծովում՝ Բոսֆորի նեղուցի մոտ, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ինչպես հայտնի է, լցանավը հարձակման է ենթարկվել անօդաչու նավակի կողմից: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուն:
Հարձակման հետևանքով լցանավը վնասվել է, սակայն նավի վրա գտնվող 27 նավաստիները չեն տուժել:
Ըստ ուկրաինական հետախուզության՝ ALTURA-ն թուրքական Pergamon Shipping ընկերության նավ է և պատկանում է ռուսական «ստվերային նավատորմին», որն օգտագործվում է պատժամիջոցների խախտմամբ նավթ տեղափոխելու համար: