Ալեն Բերսե. Օմբուդսմենի աշխատանքը կարևոր է ոստիկանների ենթադրյալ բռնությունների, անհիմն ձերբակալությունների հետաքննության թափանցիկության համար, և Եվրոպայի խորհուրդն իր դերը կկատարի
Ալեն Բերսե. Օմբուդսմենի աշխատանքը կարևոր է ոստիկանների ենթադրյալ բռնությունների, անհիմն ձերբակալությունների հետաքննության թափանցիկության համար, և Եվրոպայի խորհուրդն իր դերը կկատարի

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն գրառում է հրապարակել Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ հանդիպման մասին։

Ինչպես գրում է Ալեն Բերսեն X սոցիալական ցանցում, նա հետաքրքիր հանդիպում է ունեցել օմբուդսմենի հետ։

«Ես շատ հետաքրքիր հանդիպում ունեցա Վրաստանի օմբուդսմենի հետ։ Ձեր աշխատանքը կարևոր է ենթադրյալ չարաշահումների և անօրինական ձերբակալությունների վերաբերյալ ոստիկանության հետաքննության թափանցիկության համար: Եվրախորհուրդը կկատարի իր դերը»,- գրում է Ալեն Բերսեն։