Ալեկո Էլիսաշվիլին ներկայացրել է թիմի տասնյակը և անվանել նրանց հեռախոսահամարները
Ալեկո Էլիսաշվիլին ներկայացրել է թիմի տասնյակը և անվանել նրանց հեռախոսահամարները

Ալեկո Էլիսաշվիլին հանրությանը ներկայացրել է թիմի տասնյակը:

«Ալեկո Էլիսաշվիլի – Քաղաքացիներ» կուսակցության համամասնական խորհրդարանական ցուցակի տասնյակն ունի հետևյալ տեսք. Ալեկո Էլիսաշվիլի, Լևան Իոսելիանի, Քեթի Թուրազաշվիլի, Գենրի Դոլիձե, Իվանե Նորակիձե, Փատի Բանջաձե, Սուլխան Նամչևաձե, Գիորգի Գաբաիձե, Նատո Կիրվալիձե, Գիորգի Ռեխվիաշվիլի:

Ալեկո Էլիսաշվիլին հրապարակել է նաև ցուցակի առաջին տասնյակի հեռախոսահամարները և կոչ արեց քաղաքացիներին ցանկացած հարցով դիմել իրենց:

Էլիսաշվիլիի պարզաբանմամբ, իրենց կուսակցության նպատակը թափանցիկությունն ու քաղաքացիների հետ անմիջական շփումն է: