Ալեքսեյ Ռեզնիկովն ասում է, որ Ուկրաինան այս շաբաթ զեկույց կներկայացնի ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ
Ալեքսեյ Ռեզնիկովն ասում է, որ Ուկրաինան այս շաբաթ զեկույց կներկայացնի ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինան այս շաբաթ զեկույց կներկայացնի ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ։

Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ ինքն անհամբեր սպասում է ստանալու այս զեկույցը, որը հետագայում կհանձնվի ամերիկացի գործընկերներին։

«Հուսով եմ, որ այս զինամթերքն ավելի արդյունավետ կլինի, քան սովորականը։ Հատկապես հրետանային համակարգերի դեմ»,- ասել է Ռեզնիկովը «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ երկիրը պարտավորվել է նման զեկույցներ ներկայացնել Պենտագոնին։

Նշենք, որ անցյալ շաբաթ Ջո Բայդենի վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ասել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է կասետային զինամթերք, և դրանց կիրառումն արդեն սկսվել է մարտի դաշտում։