Ալեքսեյ Նավալնին մահացել է ՔԿՀ-ում
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մահացել է քրեակատարողական հիմնարկում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թիվ 3 գաղութում դրսում զբոսնելիս Նավալնին թուլություն է զգացել ու անգիտակցել։ Շտապ բուժօգնության խումբը հաստատել է Ալեքսեյ Նավալնիի մահը։
Ռուս ընդդիմադիրի մահվան պաշտոնական պատճառը հայտնի կդառնա ավելի ուշ։