Ալեքսեյ Նավալնիին թունավորելու գործով, յոթ ռուս բարձրպաշտոնյաի և 14 իրավաբանական անձի նկատմամն ԱՄՆ-ը սահմանել են պատժամիջոցներ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի յոթ պաշտոնատար և 14 իրավաբանական անձանց նկատմամբ, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու պատճառով: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայության եզրակացությամբ, 2020 թվականի օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնիին «Նովիչոկով» թունավորելու հետևում կանգնած են Ռուսաստանի իշխանությունները: Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից, Ռուսաստանի նկատմամբ կիրառված առաջին պատժամիջոցներն իրականացվել են Եվրամիության հետ համաձայնեցմամբ: Սակայն, ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում գտնվողների ինքնությունն այս փուլում անհայտ է:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը նույնպես պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտոնյաների համար, կապված Ալեքսեյ Նավալնիի գործի հետ: Մասնավորապես, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի և Քրեակատարողական ծառայությունների դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի նկատմամբ: Այս անձանց արգելվում է մուտք գործել Եվրամիության երկրներ: Բացի այդ, սառեցվելու են Եվրամիության տարածքում գտնվող նրանց հաշիվները: