Ալեքսեյ Նավալնիի համախոհները կոչ են անում Եվրամիությանը Վլադիմիր Պուտինի շրջապատում գտնվող անձանց ներառել պատժամիջոցների ցուցակում
Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» նամակ է ուղարկել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելին:
Հիմնադրամը կոչ է անում Եվրամիությանը Վլադիմիր Պուտինի շրջապատում գտնվող անձանց ներառել պատժամիջոցների ցուցակում: Ռուս ընդդիմադիր գործչի կողմնակիցները շարունակում են արևմտյան երկրների ուշադրությունը հրավիրել, Ալեքսեյ Նավալնիի գործի վրա: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն», հիմնվելով Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրենի հայտարարության վրա:
Հիմնադրամը, ինչպես ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում, Եվրահանձնաժողովի նախագահին կոչ է անում «պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատում գտնվող կոռումպացված Ռուսաստանի քաղաքացիների դեմ»: Նամակում նշվում է 35 անձի անուն, որոնց մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Ըստ Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Աշուրկովի, պատժամիջոցների իմաստը «հանցագործության մեջ ներգրավվածներին պատժելը կամ նրանց իրավունքները ինչ-որ կերպ սահմանափակելն է»: