Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ Անդրեյ Երմակին արգելվել է լքել Ուկրաինան
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ Անդրեյ Երմակին արգելվել է լքել երկիրը: Գոնչարենկոն սոցիալական ցանցերում գրել է, որ Ուկրաինայի սահմանային անցակետերում ստացվել է Անդրեյ Երմակից նամակ, որով նրան արգելվում է լքել Ուկրաինան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 28-ին հայտարարել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել: Այնուհետև Զելենսկին ստորագրել է Երմակին ազատելու հրամանագիր։
Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) խուզարկում են Երմակի տունը՝ կապված Ուկրաինայի էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սկանդալի հետ։