Ալեքսանդրե Դարախվելիձեն ճանաչողական հանդիպում է ունեցել Ավստրիայի ոստիկանության նորանշանակ կապի սպայի հետ
Ալեքսանդրե Դարախվելիձեն ճանաչողական հանդիպում է ունեցել Ավստրիայի ոստիկանության նորանշանակ կապի սպայի հետ

Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն հանդիպել է Ավստրիայի Հանրապետության ոստիկանության նորանշանակ կապի սպա Հարալդ Մյուլեբների հետ՝ ծանոթանալու նպատակով։

Նախարարի տեղակալը շնորհավորել է կապի սպային պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն ապագա գործունեության մեջ։

Հանդիպման ընթացքում Ավստրիայի Հանրապետության ոստիկանության նորանշանակ կապի սպան ընդգծել է երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության կարեւորությունը եւ հույս հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ համատեղ ջանքերի շնորհիվ։

Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Դարախվելիձեն նորանշանակ կապի սպայի նախորդին՝ Գերալդ Հորմանին, շնորհել է «Շնորհակալագիր»՝ Վրաստանի ՆԳՆ-ի եւ Ավստրիայի Հանրապետության ՆԳ դաշնային նախարարության միջեւ իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցության մեջ ունեցած էական ներդրման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի եւ պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ։

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Վրաստանի եւ Ավստրիայի իրավապահ մարմինների միջեւ ապագա համագործակցության ծրագրերը։

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։