Ալեքսանդրե Դարախվելիձե. Սուտ և շահարկում է այն պնդումը, թե կառավարության կողմից իրականացված փոփոխությունների արդյունքում որևէ երկրի քաղաքացիներին տրվել է առանց վիզայի մուտքի իրավունք

21:05, 24.04.2025

Վրաստանի ՆԳՆ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն շահարկում է անվանում այն տեղեկությունը, թե իբր 2025 թվականի ապրիլի 17-ին կառավարության կողմից իրականացված փոփոխությունների արդյունքում որոշ երկրների քաղաքացիներին տրվել է Վրաստան առանց վիզայի մուտքի իրավունք։

Նրա խոսքով, փոփոխությունների նպատակը անօրինական միգրացիայի դեմ պայքարի խստացումն է և որոշ երկրների քաղաքացիների համար լրացուցիչ սահմանափակումների սահմանումը։

«Տեղեկությունը, թե իբր Վրաստանի կառավարության կողմից իրականացված փոփոխությունների արդյունքում որոշ երկրների քաղաքացիներին տրվել է Վրաստան առանց վիզայի մուտքի իրավունք, բացարձակ սուտ է և շահարկում», – հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։

«Փոփոխությունների էությունը կայանում է նրանում, որ սահմանվել է կոնկրետ երկրների ցանկ, որոնց քաղաքացիները, եթե ունեն Պարսից ծոցի երկրների վիզա կամ կացության թույլտվություն, այդ փաստաթուղթը պետք է վավեր լինի առնվազն մեկ տարի։ Միայն այդ դեպքում նրանք կարող են մուտք գործել Վրաստան և մնալ։ Մինչ այս փոփոխությունը՝ ժամկետը հստակ սահմանված չէր։ Օրինակ, հնարավոր էր, որ Աֆղանստանի քաղաքացի մուտք գործեր Վրաստան մեկ շաբաթյա վիզայով կամ կացության թույլտվությամբ և մնար երկրում։

Փոփոխությունների նպատակը խստացնելն է որոշ երկրների քաղաքացիների նկատմամբ մոտեցումները, քանի որ արձանագրվել են դեպքեր, երբ նրանք ապաստան էին խնդրում կամ մնում երկրում անօրինական կերպով։ Հետևաբար, ցանկանում ենք հասարակությանը վստահեցնել, որ փոփոխությունների նպատակն է անօրինական միգրացիայի դեմ պայքարի խստացումը և որոշ երկրների քաղաքացիների համար լրացուցիչ սահմանափակումների կիրառումը», – ասել է Ալեքսանդրե Դարախվելիձեն։

Այս թեմայով այսօր հայտարարություն է տարածել նաև ՆԳՆ-ն։

Նմանատիպ