Ալեքսանդր Վուչիչ. Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, նավթի գները կոչնչացնեն բոլորին
Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, նավթի գները կոչնչացնեն բոլորին, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Սերբիայի նախագահի խոսքով՝ նավթի գների անվերահսկելի աճը չի կարելի թույլ տալ։
Սերբիայի նախագահն ասել է, որ ներկայիս լարվածությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նավթի և գազի գների վրա։
«Իմ մոտեցումն այն է, որ մենք կորոշենք սուբսիդավորման մեխանիզմները հաջորդ ամսվա ընթացքում, քանի որ չենք կարող թույլ տալ գների անվերահսկելի աճ։ Գազի գները բարձրացել են, այլևս գազ չկա, Կատարը փակել է ծորակը։ Մենք մտնում ենք շատ դժվար փուլ։ Եթե սա շարունակվի, դա դժոխք կլինի Եվրոպայի բոլորի համար։ Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, նավթի գները կոչնչացնեն մեզ բոլորիս», – ասել է Սերբիայի նախագահը։