Ալեքսանդր Ստուբ. Հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահի հետ, քննարկել ենք իրավիճակը Իրանում և Մերձավոր Արևելքում. անհապաղ անհրաժեշտ է հրադադար և դիվանագիտական լուծում
Ալեքսանդր Ստուբ. Հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահի հետ, քննարկել ենք իրավիճակը Իրանում և Մերձավոր Արևելքում. անհապաղ անհրաժեշտ է հրադադար և դիվանագիտական լուծում

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարում է, որ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նրա խոսքով՝ առաջնորդները քննարկել են Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։

Ստուբը նաև նշում է, որ չնայած տարաձայնություններին, Թեհրանի հետ երկխոսությունը կարևոր է։

«Հեռախոսազրույց ունեցա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Մենք քննարկեցինք Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Անհապաղ անհրաժեշտ է հրադադար և դիվանագիտական լուծում։ Ընդգծեցի հարևան երկրների վրա հարձակումները դադարեցնելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու անհրաժեշտությունը։ Չնայած տարաձայնություններին՝ կարևոր է պահպանել երկխոսությունը»,- սոցիալական ցանցում գրել է Ֆինլանդիայի նախագահը։