Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է վարչապետին և հաստատել կառավարության կազմը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է վարչապետին և հաստատել կառավարության կազմը:
«Բելտա» գործակալության փոխանցմամբ, Լուկաշենկոն վարչապետի պաշտոնում կրկին նշանակել է Ռոման Գոլովչենկոյին:
Նոր կառավարությունում պաշտոնները պահպանել են ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը, առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը և տեղեկատվության նախարարության ղեկավար Իգոր Լուցկին: