Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 15 բանտարկյալի՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերացման դիմաց

20:53, 24.09.2026

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 15 բանտարկյալի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Belta պետական ​​լրատվամիջոցին

Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ն մեկ տարուց ավելի բանակցություններ է վարել Լուկաշենկոյի հետ հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակման համար: Նրանց թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ և ակտիվիստներ: Սա համաձայնեցվել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերացման դիմաց։

Տեղեկատվության համար՝ անցյալ շաբաթ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

Հարկ է նշել, որ 2026 թվականի սեպտեմբերին բելառուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԱՄՆ-ն չեղարկել է երկու բելառուսական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Նմանատիպ