Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ բելառուսական «Սու-24»-ն արդեն կարող է միջուկային զենք փոխադրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ բելառուսական ռազմական ինքնաթիռները՝ «Սու-24»-ն արդեն ունակ են միջուկային զենք կրելու։
Լուկաշենկոյի խոսքով՝ «թիրախները սահմանվում են այն դեպքում, երբ Արևմուտքը փորձի սադրել Բելառուսին»։
«Պուտինն ու ես մի անգամ Սանկտ Պետերբուրգում ասել ենք, որ կվերազինենք բելառուսական ինքնաթիռները միջուկային զենք կրելու համար։ Ամեն ինչ պատրաստ է»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն զգուշացնում է Արևմուտքին, որ Բելառուսը պատրաստ է պատասխանել ցանկացած սադրանքի։ Նրա խոսքով, Բելառուսի հետ հարաբերությունները չպետք է սրվեն, քանի որ դա նշանակում է հարաբերությունների սրում միջուկային զենք ունեցող միութենական պետության հետ։