Ալեքսանդր Լուկաշենկո. Ես բռնապետության համար անհրաժեշտ լծակներ չունեմ, դա հորինել են ամերիկացիները

16:16, 23.11.2024

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի համալսարաններից մեկի ուսանողների առջև խոսքով ելույթի ժամանակ ասել է, որ երկրում բռնապետություն չկա։

Լուկաշենկոյի խոսքով՝ ի տարբերություն իրեն՝ Ստալինն ու Հիտլերը կարող էին բռնապետեր լինել, քանի որ ունեին համապատասխան իշխանություն։

«Բռնապետ լինելու համար պետք է ունենալ բռնապետության լծակներ։ Ի՞նչ լծակներ ունեմ: Ամերիկացիներն են հորինել, դիկտատոր, դիկտատոր։ Ինչպե՞ս կարող եմ թելադրել Ամերիկային: Այսօր Թրամփը, Բայդենը և մյուսները ոչինչ չեն կարող թելադրել, ես ի՞նչ կարող եմ թելադրել, երկիր, որն արտադրում է աշխարհի ՀՆԱ-ի 30%-ից ավելին։ Ես ի՞նչ կարող եմ թելադրել: Մենք ունենք ամենաուժեղ տնտեսությունը, որ գնամ Ռուսաստան կամ Չինաստան, թակեմ ու ասեմ՝ այդպես արա։ Ոչ, այս ամենը անհեթեթություն է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նմանատիպ