Ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի լուծենք թոշակառուների վարկի խնդիրները. Մամուկա Բախտաձե
Գիտեմ, որ մեր թոշակառուների համար վարկը ցավալի խնդիր է և ակտիվորեն աշխատում ենք այդ հարցի շուրջ,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Առաջին ալիքի եթերում:
Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն, պետք է գոյություն ունենան այնպիսի կանոնակարգեր, որոնք առավելավույնս կպաշտպանեն թոշակառուների իրավունքները:
Ես գիտեմ, որ սա շատ ցավոտ խնդիր է մեր թոշակառուների համար: Աշխատում ենք, որպեսզի թոշակների հետ կապված խնդիրների առնչությամբ ունենանք այնպիսի կանոնակարգ, որն առավելագույնս կպաշտպանի մեր քաղաքացիների իրավունքները և չի հանգեցնի նրան, ինչ մենք այսօր ունենք – երբ մեր թոշակառուների համար ամսից ամիս կա ուշացում գումարային տեսանկյունից: Սա լուրջ մարտահրավեր է, որը վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների: Այստեղ մեզ անհրաժեշտ է վարել բավականին լուրջ աշխատանք, որպեսզի մեր քաղաքացիներին առաջարկենք լուրջ ապրանք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: