Ակտիվ աշխատում ենք պաշտպանության նախարարության համար բյուջեի ավելացման վրա. Իրակլի Ղարիբաշվիլի
Ակտիվ աշխատում ենք պաշտպանության նախարարության համար բյուջեի ավելացման վրա. Իրակլի Ղարիբաշվիլի

Հաստատում եմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք բյուջեի ավելացման ուղղությամբ, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանում զեկույցի և զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պաշտպանության նախարարության համար բյուջեի ավելացման մասին հարցին:

Կառավարության ղեկավարի խոսքով, Պաշտպանության նախարարությունը նույնպես աշխատում է երկարաժամկետ վճարման պայմաններով կարևոր զենքի համակարգեր գնելու նախագծերի վրա:

«Դեռևս իմ նախարար լինելու ընթացքում, մենք սկսեցինք աշխատել ու մտածել այս հարցի շուրջ: Բացի այն, որ 2% է երաշխավորված ֆինանսավորումը, դրան գումարած ՝ մենք ակտիվորեն աշխատում ենք բանակին էլ ավելի ավելացնել:

Բացի այդ, նախարարությունն ինքը աշխատում է երկարաժամկետ վճարման ժամկետով կարևոր զենքի համակարգեր գնելու նախագծերի վրա, որոնք նույն տարի չեն սխմի բյուջեին, և կվճարվի մի քանի տարվա ընթացքում: Մենք արդեն ունենք այդ մեթոդը, այն ներմուծեցինք իմ նախարարության օրոք, երբ ձեռք բերեցինք 500 միավոր ժամանակակից սարքավորում և սպառազինություն, և այժմ պարոն Ջուանշերը ակտիվորեն աշխատում է Դելտայում հիմնված համատեղ ձեռնարկության նախագծի վրա: Եկող տարի կունենանք տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ռազմական անօդաչուներ: Ընդհանուր առմամբ, առաջիկա չորս տարիների ընթացքում մենք նախատեսում ենք արտադրել 1000 անօդաչու սարք: Մենք աշխատում ենք նաև գնդացիրների և այլ ավելի կարևոր, լուրջ զենքերի արտադրության վրա, այդ թվում ՝ Իսրայելից», – հայտարարել է վարչապետը:

Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանեց նաև հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ հարցին:

«Կցանկանայի հիշեցնել, որ անցյալ տարի մենք նորացրեցինք, ըստ էության, պայմանագիր կնքեցինք «Ռաֆայել» ընկերության հետ, որը մինչև տարեվերջ կապահովի ՀՕՊ համակարգերի և հրթիռային համակարգերի և ժամանակակից հրթիռների ներմուծում: Բացի այդ, ակտիվ աշխատանքներ են տարվում երկրորդ մակարդակի հակաօդային պաշտպանության ուղղությամբ, պարոն Ջուանշերը ակտիվորեն ներգրավված է: Զարգացման այս 10-ամյա ծրագրում գրված է, որ հարցը լուծվում է, որպեսզի երկիրը կարողանա ուժեղ հակաօդային պաշտպանություն ունենալ առաջիկա տարիներին», – հայտարարել է վարչապետը: