«Աքսիոս» - Ուկրաինան պատասխան է ուղարկել Թրամփի վարչակազմին ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ։
«Աքսիոս» - Ուկրաինան պատասխան է ուղարկել Թրամփի վարչակազմին ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ։

Ուկրաինան պատասխան է ուղարկել Թրամփի վարչակազմին ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ։ Համապատասխան տեղեկատվությունը X սոցիալական ցանցում հայտնել է ամերիկյան Աքսիոս հրատարակության թղթակից Բարաք Ռավիդը։

Նրա խոսքով՝ տեղեկատվությունը նրան հաստատել են ամերիկացի և ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները։

Սակայն ուկրաինական պատասխանի բովանդակությունը, ինչպես նաև ամերիկյան կողմի արձագանքը, անհայտ է։

ԱՄՆ խաղաղության ծրագրին Ուկրաինայի արձագանքի մասին տեղեկատվությունը հաղորդում է նաև Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի և Եվրոպայի խաղաղության ծրագրի վերաբերյալ առաջարկների վրա աշխատանքն ավարտվել է ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով։