«Աքսիոս» - Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Եվրոպա՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար
«Աքսիոս» - Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Եվրոպա՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմեկնեն Եվրոպա՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու համար, հաղորդում է «Աքսիոս»-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

Ըստ լրատվամիջոցի՝ նրանք Վոլոդիմիր Զելենսկիին կտեղեկացնեն Պուտինի հետ զրույցի մասին։

Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները ներկայումս գտնվում են Կրեմլում, որտեղ պետք է հանդիպեն Ռուսաստանի նախագահի հետ։

Սա Վիտկոֆի վեցերորդ հանդիպումն է Պուտինի հետ Ռուսաստանում և նրանց առաջին անձնական հանդիպումն է օգոստոսին Ալյասկայում կայացած ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից ի վեր։ Սա նաև առաջին անգամն է, որ Քուշները կմասնակցի բանակցություններին։