«Աքսիոս» – Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի Վլադիմիր Պուտինին

10:57, 11.04.2025

ԱՄՆ-ի նախագահի, Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այս մասին տեղեկացնում է «Աքսիոս»-ը։

Ինչպես նշում է պարբերականը, սա Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումը կլինի։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Սթիվ Ուիթքոֆը Օմանում ուղիղ բանակցություններ կվարի Իրանի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Նմանատիպ