«Աքսիոս».Նոյեմբերի 6-ին Թրամփը հեռախոսազրույցում Զելենսկիին ասել է, որ կօգնի Ուկրաինային, Իլոն Մասկը միացել է խոսակցությանը և խոստացել օգնել Ուկրաինային «Starlink» արբանյակներով
Նախագահական ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո՝ նոյեմբերի 6-ին, հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև։
«Աքսիոս»-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին խոստացել է, որ կօգնի Ուկրաինային, թեպետ մանրամասներ չի նշել։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի ու Զելենսկու զրույցին, որը տեւել է 25 րոպե, միացել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով իր հերթին խոստացել է Ուկրաինային օգնել «Starlink» արբանյակներով։
Ըստ «Աքսիոս»-ի՝ Զելենսկին զգացել է, որ խոսակցությունը լավ է անցել, և դա չի ավելացնի իր անհանգստությունը Թրամփի հաղթանակի կապակցությամբ: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ զրույցը «Զելենսկիին հուսահատության զգացում չի թողել»։