Աքսիոս - Մարկո Ռուբիոն և Սթիվ Ուիթկոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ գործարքի վերաբերյալ
Աքսիոս - Մարկո Ռուբիոն և Սթիվ Ուիթկոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ գործարքի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարը և նախագահի Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչը հանդիպել են Կատարի վարչապետի հետ, հաղորդում է Աքսիոս-ը։

Հրապարակման համաձայն՝ Մարկո Ռուբիոն և Սթիվ Վիտկոֆը Մայամիում հանդիպել են Մոհամմեդ Աբդուլռահման ալ-Թանիի հետ՝ Իրանի հետ համաձայնության հասնելու համար։

«Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ աշխատում են համաձայնության հասնելու ուղղությամբ։ Միջնորդները կոչ են անում երկու կողմերին էլ նվազեցնել լարվածությունը և կենտրոնանալ համաձայնության հասնելու վրա», – Աքսիոս-ին ասել է աղբյուրներից մեկը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն սպասում է Իրանի պատասխանին՝ պատերազմի դադարեցմանն ուղղված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ։