«Աքսիոս». ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները առաջընթաց են գրանցել և մոտեցել են պատերազմի ավարտի շրջանակային համաձայնության ձեռքբերմանը
Լիբանանում հրադադարը կհայտարարվի այս գիշեր, – այս մասին տեղեկատվությունը տարածում է լիբանանյան մամուլը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան զինվորականին:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ հրադադարը կտևի մեկ շաբաթ՝ մինչև Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի ավարտը:
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները առաջընթաց են գրանցել և մոտեցել են պատերազմի ավարտի շրջանակային համաձայնագրի ձեռքբերմանը, – հայտնում է «Axios»-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ Թրամփի բանակցային թիմը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ավագ խորհրդական Ջարեդ Կուշները, հեռախոսազրույցներ են ունեցել իրանցիների ու միջնորդների հետ և շարունակել են առաջարկների նախագծերի փոխանակումը։
«Նրանք խոսել են հեռախոսով, շփվել են բոլոր երկրների հետ և մոտենում են համաձայնությանը», – ասել է ԱՄՆ պաշտոնյան։
Միաժամանակ, ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա նույնպես հաստատել է առաջընթացի ձեռքբերումը։ «Մենք ցանկանում ենք հասնել համաձայնության, և նրանց կառավարության մի մասը նույնպես ցանկանում է գործարք կնքել։ Այժմ խնդիրն այն է, որ ողջ կառավարությանը բերենք համաձայնության», – նշել է ԱՄՆ երրորդ պաշտոնյան։
Առերես բանակցությունների նոր փուլը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա օրերին՝ մինչև հրադադարի ռեժիմի ավարտը։
Հայտնի է դառնում, որ այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ կանցկացնի, որի ընթացքում կքնნարկվի Լիբանանում հնարավոր հրադադարի հարցը:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընთացքում Հարավային Լիբանանում հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» ավելի քան 200 թիրախների: