Ակցիա Ազգային պատկերասրահի մոտ
Ակցիա Ազգային պատկերասրահի մոտ

Ազգային պատկերասրահում այսօր հավաքվել էին մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։ Հիմնական պահանջը բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելն էր։ Նաև երկրում վերընտրությունների անցկացումը։ Արվեստի ոլորտի ներկայացուցիչներն իրենց հետ բերել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Նրանք հանդիպում են խնդրել Ազգային պատկերասրահի տնօրենի հետ՝ պատկերասրահի շենքի վրա այս դրոշները բարձրացնելու համար, սակայն շենքը փակ է եղել։

Տեղում միջադեպ է տեղի ունեցել. «Publica» հարթակի լրագրող Մինդիա Գաբաձեի խոսքով՝ իր վրա հարձակվել են անհայտ անձինք։ «Publica»-ն կադրեր է հեռարձակում, որտեղ երեւում է, որ մի քանի տղամարդ փախչում են տարածքից։ Իսկ հետո Մինդիա Գաբաձեն երեւում է մայթի վրա պառկած։ Կադրերում երեւում է, որ տարածքում են եղել նաեւ իրավապահները։