Բողոքի ցույց՝ Առաջին ալիքի մոտ. Կեսո Քափիանիձեի միացումը
Վրաստանի Առաջին ալիքի շենքը շարունակում է մնալ բողոքի կենտրոնում։ Հանրայինի մոտ հավաքվածները պահանջում են ամենօրյա հեռարձակում. Օրերս հեռուստաալիքի գլխավոր տնօրենի հետ հանդիպել են սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն ու կրթության մասնագետ Գիորգի Ճանթուրիան։
Ամեն օր փրայմ թայմում ուղիղ եթեր՝ պարիտետով, ինչը նշանակում է հեռուստադիտողին երկու տարբեր դիրք առաջարկել. սա առաջին ալիքի ղեկավարության առաջարկն է, որին նախաձեռնող խմբի անդամները հավաքից հետո ներկայացրել են հանրահավաքի մասնակիցներին. . Հեռուստատեսության առաջարկին հաջորդել են տեղում հավաքվածների կարծիքների տարաձայնություններն ու դժգոհությունները