Աջարիայում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի
Աջարիայում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով ձերբակալել են 2002 թվականին ծնված Գերմանիայի քաղաքացի Վ.Բ.-ին։

Մեղադրյալի անձնական և ժամանակավոր բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված «Մեթադոն» թմրանյութի մեծ քանակություն։

Ոստիկանությունը նաև առգրավել է թմրանյութը փաթեթավորելու համար անհրաժեշտ նյութեր։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։