Աջարիայում հետազոտված 4000 թեստից կորոնավիրուս է ախտորոշվել 166-ի դեպքում
Աջարիայում հետազոտված 4000 թեստից կորոնավիրուս է ախտորոշվել 166-ի դեպքում

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 166-ն արձանագրվել է Աջարիայում:

Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, ուսումնասիրվել է 4000 «PCR» թեստի նմուշ:

Շրջանի 8 կլինիկաներում բուժում է ստանում 484 անձ, կովիդ-հյուրանոցներում մնում է 902 վարակակիր, բնակարանում բուժում է ստանում 350 պացիենտ:

Վարակակիրներից 100-ը անչափահաս է, 14-ը՝ հղի կին:

Շրջանում ապաքինվել է ևս 20 անձ, կլինիկաներից դուրս է գրվել 10 պացիենտ, կովիդ-հյուրանոցից՝ ևս 10-ը:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք: Ապաքինվել է 60 պացիենտ: