Աջարիայի ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և Վրաստան անօրինական ներմուծման մեղադրանքով
Համատեղ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ՆԳ նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի, Խելվաչաուրիի շրջանային բաժնի և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները ձերբակալել են 1992 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Վ.Կ.-ին: Նա ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան ապօրինի ներմուծման մեղադրանքով:
«Սարփիի սահմանային անցակետում մեղադրյալի անձնական խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոցի առանձնապես մեծ քանակություն»։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ», – նշվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։