Աջարիայի կառավարության տան մոտ հիպոթեքային վարկերից տուժածները, ինքնազբաղվածները, Թուրքիայում աշխատող անձինք, տարբեր օբյեկտներում ինքնակամ բնակվող և այլ խնդիրներ ունեցող անձինք անցկացնում են բողոքի ցույց:
Նրանց հայտարարությամբ, եթե իշխանությունը խնդիրները լուծելու համար քայլեր չանի, փետրվարի 15-ից կառավարության տան մոտ կկազմակերպեն բազմամարդ ցույցեր:
Բացի այդ, նշվել է, որ չեն միանում ընդդիմությանը, որը դեկտեմբերից անցկացնում է ցույցեր:
«Տարիներ է, մարդկանց մոտ կուտակվել են խնդիրներ, իշխանության անուշադրությունը միավորել է մարդկանց, ուստի փետրվարի 15-ից կսկսեն ցույցերը»,- հայտարարել է իրավապաշտպան Թամազ Բակուրիձեն:
Հավաքվածները պահանջում են հանդիպում Աջարիաի կառավարության նախագահի հետ: