Աջարիայի Գերագույն խորհուրդը կրկին կգլխավորի Դավիթ Գաբաիձեն։ Գաբաիձեն նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր, եւ դահլիճում գտնվող բոլոր 13 պատգամավորները միաձայն աջակցեցին նրան։
Դավիթ Գաբաիձեն երրորդ ժամկետն անընդմեջ կգլխավորի Ինքնավար Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։
Ինչ վերաբերում է փոխնախագահի պաշտոնին, ապա այն կզբաղեցնի Ռամազ Ջինճարաձեն։ Ընտրություններից առաջ նա Բաթումիի ավագանու նախագահն էր։