Աջարիայի և Գուրիայի մինչև 80 հազար բաժանորդի բնական գազ չի մատակարարվում
Աջարիայի և Գուրիայի մինչև 80 հազար բաժանորդի բնական գազ չի մատակարարվում

Այսօր առավոտից դադարեցվել է գազամատակարարումը Աջարիայի և Գուրիայի մինչև 80 հազար բաժանորդի համար:

Գազը կտրելու պատճառ է անվանվել Վրաստանի գազի փոխադրման ընկերության պրոֆիլակտիկ աշխատանքները:

Ինչպես հայտարարում են ընկերությունում, բնական գազի մատակարարման կասեցման առնչությամբ բնակչությունը տեղեկացել էր 2 օր առաջ:

Գազի մատակարարումը կսկսի վերականգնվել 15:00-ից:

«Սոկարի» տեղեկությամբ, սկզբում ցանցին կմիանան Քոբուլեթիի բաժանորդները:

Գազամատակարարման վերականգնման գործընթացը Բաթումիում և Խելվաչաուրիում կտևի մինչև փետրվարի 7-ը: