Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին 24 ժամում Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 258 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին 24 ժամում Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 258 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 381 նոր դեպք, ապաքինվել է 258 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 7733:

Գերատեսչության փոխանցմամբ, Բաթումիի հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ վերակենդանացման բաժնում է մնում 47 պացիենտ, նրանցից 13-ը ծայրահեղ ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1 696 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 37 263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 19810: