Աջակցել եմ «Գիրգվլիանիի ուղղումների» իրականացման նախաձեռնությանը, սակայն մինչև այսօր գոյություն չունի փաստաթուղթ, որի շուրջ կարող ենք նստել և զրուցել. Գիորգի Մարգվելաշվիլի
Աջակցել եմ «Գիրգվլիանիի ուղղումների» իրականացման նախաձեռնությանը, սակայն մինչև այսօր գոյություն չունի փաստաթուղթ, որի շուրջ կարող ենք նստել և զրուցել,-այս հայտարարությունը նախագահի նստավայրում, արել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ որտեղ այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումների» կապակցությամբ փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել, նախագահի վարչության և փաստաբանների միության միջև:
Նախագահը զրուցել է նախկին իշխանությունների ժամանակաշրջանում գոյություն ունեցող համակարգային հանցագործությունների մասին և նշել, որ քաղաքական գնահատականներից բացի, խորհրդարանը 2012 թվականին ստեղծել է օրենսդրական ակտ, որտեղ գրված էին քաղաքական հետապնդման փաստերը և գոյություն ուներ քաղաքական նշաններով հետապնդվող անձանց ցուցակ:
«Սա իրականություն է, այն ինչ մենք անվանում ենք համակարգային հանցագործություն, բնակչությունը գնահատել է և այն անվանել բռնություն: Նախկին իշխանությունների օրոք մարդիկ ենթարկվում էին հալածանքների: Քաղաքական գնահատականներից բացի, խորհրդարանը 2012 թվականին ստեղծել է օրենսդրական ակտ, որտեղ գրված էին քաղաքական հետապնդման փաստերը և գոյություն ուներ քաղաքական նշաններով հետապնդվող անձանց ցուցակ»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Բացի այդ, ինչպես նշել է նախագահը, կարևոր է, որ քաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող անձանց տրվի հնարավորություն սեփական ճշմարտությունը ապացուցելու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan