«Աիր Ֆրանս»-ին շնորհվել է Փարիզ-Թբիլիսի չվերթների իրականացման իրավունքը
«Աիր Ֆրանս»-ին շնորհվել է Փարիզ-Թբիլիսի չվերթների իրականացման իրավունքը

«Աիր Ֆրանս» (Air France) ավիաընկերությունը ստացել է Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ուղղությամբ չվերթի իրավունքը: Լրատվությունն այս մասին տարածել է քաղաքացիական ավիացիայի գործակալությունը: Ավիաընկերությունը թռիչքներ է սկսելու մարտի 31-ից:

Թռիչքները Փարիզ-Թբիլիսի-Փարիզ օդային գծով մինչև 2019 թվականի հոկտեմբերի 23-ը իրականացվելու է շաբաթական երկու հաճախականությամբ, հետևյալ գրաֆիկով. ժամանում  կիրակի և երկուշաբթի, թռիչք երկուշաբթի և հինգշաբթի: Չվերթները կատարվելու են «Էարբաս» ա320 և ա321 տիպի ինքնաթիռներով:

Նախնական լրատվությամբ, գարնանային նավիգացիոն սեզոնից պարբերաբար օդային տեղաշարժը Թբիլիսիի և Փարիզի միջև կատարվելու է շաբաթական չորս անգամ («Վրաստանի ավիագծեր» երկու թռիչք, «Էար Ֆրանս» 2 թռիչք):

«Էար Ֆրանսը» ավիաընկերությունների գլոբալ դաշինքի «Սքայ Թիմի» (Sky Team) հիմնադիր անդամն է:

2018 թվականի տվյալներով, «Էար Ֆրանս Քեյ Էլ Էմ խմբի» (Air France–KLM) ընկերությունը թռիչքներ է կատարում 92 երկրի 195 ուղղությամբ: