«Աի դի» քարտերով երթևեկության մասին համաձայնագիրը ընդգծում է Վրաստան-ՈՒկրաինա բարեկամական և ռազմավարական հարաբերությունները
«Աի դի» (ID) քարտերով երթևեկության մասին ձևակերպված համաձայնագիրը մեկ անգամ ևս ընդգծում է այն բարեկամական և ռազմավարական հարաբերությունները, որը ստեղծվել է Վրաստանի և ՈՒկրաինայի միջև,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստը կայացած ասուլիսի ժամանակ:
Վարչապետի խոսքերով, նշվածի վերաբերյալ ուկրաինացի գործընկերների հետ աշխատանքները ընթացել են մի քանի ամիս և Աի դի քարտերով երթևեկել հնարավոր կլինի 2019 թվականի մարտի 1-ից:
«համոզված եմ այս նորույթը կաջակցի մեր ժողովուրդների միջև կապերի հաստատմանը, բիզնես կապերի խորացմանը և երկու ուղղությամբ զբոսաշրջային հոսքի ավելացմանը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan