Ահմադաբադում կործանված Air India ավիաընկերության ինքնաթիռում եղել է 232 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
Ահմադաբադում կործանված Air India ավիաընկերության ինքնաթիռում եղել է 232 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Ֆաիզ Ահմեդ Քիդվայը հայտնել է, որ Ահմադաբադում վթարի է ենթարկվել Air India-ի ինքնաթիռը, որի մեջ եղել է 232 ուղևոր և 12 անձնակազմի անդամ։

Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում եղել են 169 հնդիկ և 53 բրիտանացի քաղաքացիներ։ Ուղևորների թվում եղել են նաև մեկ կանադացի և յոթ պորտուգալացի։

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում՝ թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռը թռչում էր դեպի Լոնդոնի Գատվիկ օդանավակայան։

Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Գուջարաթի գլխավոր նախարարը հրամայել է ստեղծել «կանաչ միջանցք» վիրավոր ուղևորներին տեղափոխելու համար։

Air India-ն նույնպես հայտարարություն է տարածել՝ ցավակցություն հայտնելով և նշելով, որ ավելի մանրամասն և հաստատված տեղեկատվություն կհրապարակեն ավելի ուշ։

«Այս պահին մեր հիմնական նպատակն է աջակցել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին։ Մենք անում ենք ամեն ինչ՝ տեղում արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերին աջակցելու և զոհերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար», – ասել է Air India-ն։

Ահմադաբադի օդանավակայանում բոլոր չվերթները դադարեցվել են ինքնաթիռի վթարի պատճառով։ Ահմադաբադում կործանված Air India-ի ինքնաթիռում եղել է 232 ուղևոր և 12 անձնակազմի անդամ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Ֆաիզ Ահմեդ Քիդվայը։

Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում եղել են 169 հնդիկ և 53 բրիտանացի քաղաքացիներ։ Ուղևորների թվում են նաև մեկ կանադացի և յոթ պորտուգալացի։

Ինքնաթիռը կործանվել է բնակեցված տարածքում օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռը թռչում էր դեպի Լոնդոնի Գատվիկ օդանավակայան։

Ինքնաթիռի վթարի վայրում փրկարարական գործողություն է ընթանում։ Գուջարաթ նահանգի գլխավոր նախարարը հրաման է տվել ստեղծել «կանաչ միջանցք» վիրավոր ուղևորների տեղափոխման համար։

Air India-ն նույնպես հայտարարություն է տարածել՝ ցավակցություն հայտնելով և նշելով, որ ավելի ճշգրիտ և հաստատված տեղեկատվություն կհրապարակեն ավելի ուշ։

«Մեր հիմնական նպատակն այս պահին բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին աջակցելն է։ Մենք անում ենք ամեն ինչ՝ տեղում արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերին աջակցելու և տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար», – ասել է Air India-ն։

Ահմադաբադի օդանավակայանի բոլոր չվերթները դադարեցվել են ինքնաթիռի վթարի պատճառով։