ԱՀԿ-ն հանձնարարական է տվել օգտագործել ևս երկու դեղամիջոց՝ Covid-19-ի բուժման համար։
ԱՀԿ-ն հանձնարարական է տվել օգտագործել ևս երկու դեղամիջոց՝ Covid-19-ի բուժման համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանձնարարական է տվել օգտագործել ևս երկու դեղամիջոց Covid-19-ի բուժման համար։

ՄԱԿ-ի կոլեգիայի որոշմամբ՝ կորոնավիրուսային վարակի դեմ խորհուրդ է տրվում ամերիկյան «Eli Lilly» դեղագործական հսկայի կողմից ստեղծված «Բարիցիտինիբ» դեղամիջոցը, որը վաճառվում է «Օլումիանտ» ապրանքանիշով։

Այս դեղամիջոցը, որն օգտագործվում է նաև ռևմատոիդ արթրիտի բուժման համար, նախատեսված է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների համար: «Բարիցիտինիբը» նվազեցնում է օդափոխության անհրաժեշտությունը և ապացուցված է, որ բարելավում է հիվանդների փրկվելու հնարավորությունները՝ առանց անբարենպաստ ռեակցիաների ավելացման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև «պայմանական հանձնարարական» է տվել «Սոտրովիմաբ» դեղամիջոցի համար, որը փորձարարական մոնոկլոնալ հակամարմինների բուժում է, նրանց համար, ովքեր ունեն մեղմ Covid-19 ձևեր, բայց հոսպիտալացման ամենաբարձր ռիսկի տակ են:

Մոնոկլոնալ հակամարմինները լաբորատոր պատրաստված միացություններ են, որոնք ընդօրինակում են մարմնի բնական պաշտպանական մեխանիզմը: Հանձնարարականները հիմնված են յոթ փորձարկումներից ստացված ապացույցների վրա, որոնց մասնակցել է ավելի քան 4000 թեթև, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ: