ԱՀԿ-ն ասում է, որ Գազայում ավելի շատ մարդիկ կարող են մահանալ չբուժված հիվանդություններից, քան ռմբակոծություններից

16:58, 28.11.2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ Գազայում ավելի շատ մարդիկ կարող են մահանալ չբուժված հիվանդություններից, քան ռմբակոծություններից:

Առողջապահության նախարարության կողմից ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության գործակալության ապաստարանների ստուգման ընթացքում երեխաների և նորածինների շրջանում հայտնաբերվել են լուծ և շնչառական վարակներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հիվանդները չեն կարող բուժում ստանալ, կան նաև առանց բուժման այնպիսի քրոնիկ հիվանդություններով պացիենտներ, ինչպիսիք են՝ ուռուցքաբանությունը, սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը։

Միաժամանակ Գազայի հյուսիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցները խոսում են ռազմական գործողությունների արդյունքում ծանր վիրավորված երեխաների մասին։

Մարդասիրական կազմակերպությունները Գազայում մշտական ​​հրադադարի կոչ են անում:

Նմանատիպ