ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ Գիորգի Գախարիային - Գնահատում եմ ձեր հավատարմությունը համընդհանուր  առողջապահության գաղափարի հանդեպ և նոր կորոնավիրուսի պատվաստանյութի բաշխման նպատակով իրականացրած աշխատանքը
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ Գիորգի Գախարիային - Գնահատում եմ ձեր հավատարմությունը համընդհանուր առողջապահության գաղափարի հանդեպ և նոր կորոնավիրուսի պատվաստանյութի բաշխման նպատակով իրականացրած աշխատանքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ ունեցած հեռախոսազրույցին արձագանքել է իր «Թվիթերի» էջում:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնում Վրաստանի կառավարության ղեկավարին և ընդգծում համավարակի ավարտման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:

«Շնորհակալ եմ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային շատ լավ հեռախոսազրույցի համար:

Ես անկեղծորեն գնահատում եմ ձեր նվիրվածությունը համընդհանուր առողջապահության գաղափարին և նոր կորոնավիրուսի պատվաստանյութի հավասար բաշխելու հարցը:

Մենք պետք է միասին աշխատենք այս համավարակն ավարտելու համար»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

Հիշեցնենք, այսօր հեռախոսազրույց է կայացել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս միջև: