Ահաբեկչական խմբերի հետ աշխատելու պատճառով, ԱՄՆ-ն դժվարանում է դուրս գալ Սիրիայից. Մեվլութ Չավուշողլու
Ահաբեկչական խմբերի հետ աշխատելու պատճառով, ԱՄՆ-ն դժվարանում է դուրս գալ Սիրիայից. Մեվլութ Չավուշողլու

Ահաբեկչական խմբերի հետ աշխատելու պատճառով, ԱՄՆ-ն դժվարանում է դուրս գալ Սիրիայից,-այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար, Մեվլութ Չավուշողլուն:

Նրա խոսքերով, Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և այդ երկրի կայունությանը, որը Անկարայի համար շատ կարևոր է:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մի նախաձեռնություն, որի համաձայն, Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման վերահսկողությունը համատեղ պետք է իրականացնեն՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Սիրիայում քրդական զինված ուժերը Թուրքիան համարում է ահաբեկչական խմբավորումներ: