ԱԳՆ. Վշտացած ենք Իսպանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի մասին լուրով, որը պատճառել է մարդկային կորուստ և մեծ վնաս

18:51, 30.10.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, որը հանգեցրել է զոհերի։

Այս մասին ասված է ԱԳՆ-ի սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Մենք խորապես վշտացած ենք Իսպանիայում ավերիչ ջրհեղեղի մասին լուրերով, որոնք մարդկային կորուստներ և մեծ վնաս են հասցրել։ Այս դժվարին ժամանակահատվածում մեր մտքերը իսպանացի ժողովրդի և տուժած բնակչության հետ են»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Վերջին տվյալներով՝ Իսպանիայի հարավ-արեւելյան հատվածում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է 62 մարդ։ Աղետն ամենաշատը վնասել է Վալենսիայի շրջանը, որտեղ անձրևը տարել է կամուրջներ, ճանապարհներ, մեքենաներ և ծառեր։ Փրկարարական գործողությանը ներգրավված է ավելի քան հազար զինվորական։ Ավելի քան 100 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության:

Նմանատիպ