ԱԳՆ. Օկուպանտ երկրի և նրա կողմից ստեղծված խամաճիկ ռեժիմների միջև ցանկացած համաձայնագիր իրավաբանական ուժ չունի և անվավեր է
ԱԳՆ. Օկուպանտ երկրի և նրա կողմից ստեղծված խամաճիկ ռեժիմների միջև ցանկացած համաձայնագիր իրավաբանական ուժ չունի և անվավեր է

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Ռուսաստանի նախագահի կողմից Ցխինվալիում Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի հետ երկքաղաքացիության մասին կնքված համաձայնագրի վավերացման համար Դումային ներկայացված հարցին:

Գերատեսչության տվյալներով՝ միջազգային իրավական տեսանկյունից, օկուպանտ երկրի և նրա կողմից ստեղծված խամաճիկ ռեժիմների միջև ցանկացած համաձայնագիր անվավեր է և առոչինչ։

«Ռուսաստանի Դաշնությունը, միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտմամբ, 2000-ականների սկզբից օգտագործում է Վրաստանի օկուպացված շրջաններում բնակվող բնակչության հարկադիր անձնագրավորումը՝ որպես անօրինական քայլ Վրաստանի դեմ և հիբրիդային գործիք։ Միջազգային հանրությունը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և միասնաբար դատապարտում է Ռուսաստանի օկուպացված տարածքների անօրինական անձնագրավորումը և առհասարակ անեքսիային ուղղված քայլերը», – ասել է Վրաստանի ԱԳՆ խոսնակ Մարի Նարչեմաշվիլին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագիծ՝ այսպես կոչված Հարավային Օսեթիայի և Ռուսաստանի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 20-ին և սահմանում է, որ մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիությունը՝ առանց քաղաքացիությունից հրաժարվելու։